Ջրահեղձում


Ջրահեղձումը վիճակ է, որն առաջանում է հեղուկներով շնչառական ուղիների փակվելու և
դրա հետ կապված ախտաբանական փոփոխությունների զարգացման հետ։ Ջրահեղձման համար ռիսկի գործոններ են ալկոհոլային հարբածության վիճակը, ջրում հայտնված մարդու մարմնի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը, օրինակ՝ արևի տակ երկար մնալուց հետո սառը ջրում սուզվելը և այլն։ Տարբերում են ջրահեղձման երկու հիմնական ձև՝ իսկական և ասՖիքսիկ։ Խեղդվողին ջրից դուրս հանելուց հետո առաջին օգնությունը և հետագա բարդությունների զարգացումը կախված են ջրահեղձման ձևից։

Իսկական կամ <<թաց>> ջրահեղձումը դիտվում է տարվա տաք եղանակին կամ այն անձանց շրջանում, ովքեր, պահելով շնչառությունը, անցնում են ջրի տակ և շարունակում են ակտիվ շարժվել։ Արդյունքում շատ շուտով զարգանում է ուղեղի հիպօքսիա՝ թթվածնային քաղց, արյան մեջ բարձրանում է ածխաթթու գազի պարունակությունը, որը աստիճանաբար առաջացնում է գիտակցության կորուստ։ Այդ պահից սկսած՝ յուրաքանչյուր ներշնչման ժամանակ մեծ քանակությամբ ջուր է անցնում շնչուղիներին, թոքերին և ստամոքսին։ Հետագա փոփոխությունների զարգացումը կախված է նրանից, թե ինչպիսի ջրում է խեղդվել տուժածը։ Ջրահեղձումը քաղցրահամ ջրերում հանգեցնում է ջրի թոքերից անոթային հուն արագ ներծծվելուն, քանի որ այնտեղ աղերի քանակը ավելի բարձր է։ Արյան մեջ անցած մեծ քանակությամբ ջուրը անցնում է էրիթրոցիտներին (արյան կարմիր բջիջներ), ուր որոշ աղերի քանակը ավելի բարձր է քան արյան մեջ։ Դրանք ուռչելով պայթում են, ազատ հեմոգլոբինը, աղերը, այդ թվում նաև կալիումական աղը անցնում են արյան մեջ։ Փրկվածի օրգանիզմում հետագա բարդությունները կարող են կախված լինել այն բանից, ոք հեմոգլոբինի մոլեկուլները կարող են առաջացնել սուր երիկամային անբավարարություն, իսկ կալիումական աղի մեծ քանակը՝ սրտի կանգ, և փրկված և վերակենդանացված մարդը ավելի ուշ կմահանա։ Ջրահեղձումը աղի ջրերում. այդպիսի ջրում աղերի քանակը ավելի բարձր է, քան արյան մեջ, ուստի անոթային հունից արյան պլազման` ջրիկ մասը, անցնում է ալվեոլներին` թոքաբշտերին։ Ստացվում է, որ թոքերին հեղուկը անցնում է ոչ միայն ծովից, այլև արյունից։ Քանի որ պլազմայում պարունակվում են սպիտակուցներ, դրանք, թոքերում որոշ քանակով պահպանված օդի հետ խառնվելով, փրփրում են: Գազափոխանակությունը կտրուկ խանգարվում է։ Այդպիսի դեպքերում փրկված տուժածների շրջանում զարգանում թոքերի այտուց՝ հնարավոր մահացու վախճանով։ Կարող է զարգանալ նաև գլխուղեղի այտուց՝ գիտակցության կորստով և ցնցումներով։ Իսկական ջրահեղձման ժամանակ տուժածների շրջանում դիտվում է՝ • վարդագույն փրփուր՝ բերանից և քթից, • մաշկի կապտագորշավուն երանգավորում՝ արյան մեջ թթվածնի պակասի պատճառով, • պարանոցային երակների արտափքում։ Տուժածին փրկելու հավանակությունը նվազում է, եթե նա ջրի տակ մնացել է ավելի, քան 5-6 րոպե, և շնչուղիներից դուրս է գալիս վարդագույն փրփուր։ Ասֆիքսիկ կամ <<չոր>> ջրահեղձումը պատահում է շատ սառը կամ քլորացված ջրերում խեղդվելիս։ Ներշնչած այդպիսի ջուրը գրգռում է կոկորդի ձայնաճեղքի մկանները, որոնք կծկվում են և փակում շնչուղիները։ Սա պաշտպանական ռեակցիա է, որը կանխում է ջրի նոր բաժինների մուտքը դեպի թոքեր։ Թթվածնի պակասի պայմաններում զարգանում է գիտակցության կորուստ, և մարդը արագ անցնում է ջրի տակ։ ԱսՖիքսիկ ջրահեղձման դեպքում տուժածների շրջանում դիտվում է մաշկի գունատ-գորշավուն երանգավորում։ Այսպիսի ջրահեղձման ելքը ավելի բարենպաստ է, քանի որ թոքերը ազատ են ջրից, և վերակենդանացումը ավելի արդյունավետ է, հետագա բարդությունները՝ ավելի քիչ։ Սառը ջրի մեջ հանկարծակի ընկնելը կարող է նաև առաջացնել սրտի ռեՖլեկտոր կանգ, որը սովորաբար լինում է բարձրությունից անսպասելիորեն ջուրն ընկնելիս։ Առաջին օգնություն իսկական ջրահեղձման ժամանակ Խեղդվողին ջրից դուրս բերելուց անմիջապես հետո պետք է շրջել նրան երեսնիվայր՝ հնարավորություն տալով, որ ջուրը և փսխման զանգվածները դուրս թափվեն բերանից, բայց չպետք է փորձել հեռացնել ողջ ջուրը, քանի որ շնչուղիներին անցած ջրի 50-60%-ը շատ արագ ներծծվում է անութային հունի մեջ։ Թոքերից ջուրը հեռացնելու նպատակով՝ • տուժածին պետք է հենել օգնողի՝ ծունկը ծալած աջ ոտքի ազդրին՝ աշխատելով, որ նրա գլուխը լինի կոնքից ցած, • տուժածի մեջքին հարվածելով՝ փորձել դուրս մղել ջուրը (մոտ 1 լիտր), • փսխելու կամ հազ առաջանալու դեպքում պետք է աշխատել ամբողջությամբ մաքրել ստամոքսը և շնչուղիները։ Գիտակցությունը կորցրած տուժածների շրջանում փսխման և հազի բացակայության դեպքում 15 վայրկյանից ավելի չպետք է հատկացնել շնչուղիներից ջուրը դուրս բերելուն, այլ անմիջապես՝ • շրջել տուժածին մեջքի վրա, • սկսել կատարել սիրտ-թոքային վերակենդանացում, • կանչել շտապօգնություն: Առաջին օգնություն ասֆիքսիկ ջրահեղձման ժամանակ Տուժածին ջրից դուրս բերելուց հետո շնչառության կանգի դեպքում անմիջապես ձեռնարկել սիրտ-թոքային վերակենդանացում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s