Տավուշի մարզ

Տավուշի

մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ , ՆոյեմբերյանըԲերդը և Դիլիջանը։

Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը: Ամենացածր կետը գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ (380 մ), ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է (2993 մ)։ Հայաստանի Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (ՎիրահայոցԳուգարաց և Միափորիլեռներ)։ Գտնվում է Հայաստանի չափավոր խոնավ տարածաշրջանում։

Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։

Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի(Կուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։

Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։

Տավուշի մարզում է գտնվում ՀՀ ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցին՝ Կիրանց վանքը։ Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1%-ը, 1 քառ. կմ-ի վրա ապրում է 50 մարդ։

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՒՄ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԱՔԱՆԱԿԻ 4.2%-Ը։ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 62.3%-Ը ԱՊՐՈՒՄ Է ԳՅՈՒՂԱԿԱՆՎԱՅՐԵՐՈՒՄ։ ՄԱՐԶԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՌ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ Է։ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆԸ ԻՋԵՒԱ ՔԱՂԱՔՆ Է (ՄԻՆՉԵՒ1919 Թ՝ ՔԱՐՎԱՆՍԱՐԱ), ՈՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 2003 Թ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԵԼ Է 20.3 ՀԱԶ ԲՆԱԿԻՉ:

Բնակավայրեր

Տավուշի մարզը իր մեջ ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր։ Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է ԳուգարքիԿողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարքգավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիքգավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Աղվեև Տուչքատակ գավառներում։

Մարզի Դիտավան գյուղում Հայաստան համահայկական հիմնադրամն իր Արգենտինայի տեղական մարմնի միջոցով իրականացրել է չորս կարևորագույն ենթակառուցվածքային ծրագիր։ Շնորհիվ այդ ծրագրերի գյուղն այսօր ունի գազ, խմելու ջուր, նորակառույց դպրոց[2] և համայնքային կենտրոն։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ողջ հյուսիսարևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է (մասնավորապես՝ փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի, հանքային ջրի և գինու արտադրությունները)։ Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ։Բնապահպանություն

Բնական լիճը՝ Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։ 1970-1980 թթ կառուցվել են ԽնձորուտիՀախումիՏավուշիԱյգեձորիՋողազի և Քոլագրիջրամբարները։ Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծված են Դիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին:

ՏՈՒՐԻԶՄ

Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի ծավալման համար։

ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարերկամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ։ Հատկանշական են ԳոշավանքըՀաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Հայտնի են նաև Ջուխտակ վանքերըՄաթոսավանքը,Առաքելոց եկեղեցինՈսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սրանոց կամուրջը, Մորո Ձորո վանքը, Լաստիվերի անապատը, Գոշի լիճը և այլն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s