ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ՙՙԿԱՆԱՉ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ՚՚

  • Տեսակավորել, հաշվել ու գրանցել բույսերը

Արկղ 3

1․Ծաղկող հյութեղ ցողունով կալախոյ – 2 հատ
2․Տրադեսկանցիա – 4 հատ
3․Խրիզանտեմ – 5 հատ
4․Պեպերոնիա – 1 հատ
5․Ծաղկող կալախոյ – 5 հատ
6․Խորդենի  – 6 հատ
7․Փոքրիկ արևավարդ – 2 հատ

 

  • Բույսերի բազմացման յուրահատկությունները

Ծաղկող հյութեղ ցողունով կալախոյ –  կտրոնով, տերևով, սերմով, փոքրիկ ձագերով
Տրադեսկանցիա – կտրոնով
Խրիզանտեմ –  կտրոնով, սերմերով, դուստր բույսերով
Պեպերոնիա – կտրոնով
Ծաղկող կալախոյ – կտրոնով, տերևով, սերմով, փոքրիկ ձագերով
Խորդենի  – կտրոնով, սերմով
Փոքրիկ արևավարդ –  կտրոնով, սերմով

 

  • Հաշվարել յուրաքանչյուր տեսակի բույսի օրական,շաբաթական ջրի քանակն ու ծախսը

1000լ – 180 դր․
1լ – 0,18 դր․
4լ – 0,72 դր․

Հետևաբար արկղ 3-ի բույսերը ձմռան ընթացքում ջրելու համար ծախսվում է շաբաթական 4 դրամ գումար:

  • Տարբեր բույսերի մասին փոքրիկ պատումներ

ԽՈՐԴԵՆԻ

Խորդենին (աղավնակտուց, կռնկենի) խորդենազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է 300 (այլ տվյալներով՝ 400) տեսակ: Խորդենու հայրենիքը Հարավային Աֆրիկան է, որտեղից Եվրոպա է բերվել XVII դարի վերջին՝ որպես գեղազարդիչ բույս: Խորդենին լայնորեն մշակվում է Ալժիրում, Ամերիկայում, Իսպանիայում, Ճապոնիայում:

ՀՀ-ում հայտնի է խորդենու 19–22 տեսակ՝ արնակարմիր, լեռնային, անտառային, ճահճային, քնքուշ և այլն: Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում՝ ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտու մարգագետիններում, բացատներում, թփուտներում, չոր լանջերին, խոնավ վայրերում և այլուր: Մշակության մեջ տարածված է վարդագույն խորդենին. ՀՀ-ում մշակվել է 1938 թ-ից՝ Արմավիրի մարզում (Արմավիրում գործում է խորդենու տնտեսություն-գործարան): Միամյա կիսաթուփ է՝ հզոր արմատային համակարգով: Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 80–100 սմ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ճյուղավորված: Տերևները հերթադիր են, կտրտված, բլթակավոր, թավոտ, մուգ կանաչ: Ծաղիկները երկսեռ են, բաց վարդագույն: Պտուղները   հազվադեպ են տրոհվում:

Խորդենին ջերմասեր, լուսասեր ու խոնավասեր բույս է, պահանջկոտ է հողի նկատմամբ: Բազմացվում է արմատակալներով (կտրոններով), որոնք աճեցվում են ջերմատներում:

Եթերայուղ ստանալու նպատակով օգտագործում են բույսն ամբողջությամբ (չնայած յուղը հիմնականում կուտակված է տերևներում): Վարդագույն խորդենու եթերայուղը դյուրաշարժ, թափանցիկ, անգույն կամ թեթևակի կանաչավուն, վարդագույն հեղուկ է, պարունակում է 64–75 % սպիրտներ: Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության մեջ: Օժտված է նաև բուժիչ հատկություններով. նրա բույրը բուժում է գլխացավը, անքնությունը, իսկ արմատներից պատրաստված թուրմն ունի հակաբորբոքային ազդեցություն: Կանաչ զանգվածը պարունակում է աղաղանյութեր: Մեղրատու է: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s